02.06.2020|
00:47
Մայիսյան հաղթանակների թագ ու պսակ մայիսի 28-ի տոնակատարության փոխարեն ականատես եղանք արտակարգ իրավիճակով պայմանավորված մի թատերականացված ներկայացման՝ դիմակահանդեսի, ըստ իս, ձախողակ, բայց «դուխով» բեմադրիչի և սցենարիստի հեղինակությամբ ու դերասանական կազմի վարպետությամբ, երբ հայկական երկու պետությունների իշխանական վերնախավն ամենայն հանդիսավորությամբ պաշտոնական այց կատարեց Սարդարապատի հուշահամալիր՝ նախանձելի օրինապաշտությամբ (մեղա քեզ, Տեր) հետևելով ՀՀ պարետի անբեկանելի հանձնարարականներին՝ դիմակավորված, բաց տարածքում պահպանելով սոցիալական հեռավորությունը՝ դեռ մի բան էլ ավելին: Ճիշտն ասած, անհանգիստ եմ ՊՆ նվագախմբի և երգչախմբի անդամների համար, որոնք ելույթ ունեցան՝ շրջանցելով արտակարգ դրության պայմաններ